A
A
Անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը․ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը
Իմ հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին գրությամբ ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։
2021 թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։