Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պարոն Փաշինյանի այդ անոնսն այն մասին է, որ երկաթգիծը երբևէ Երասխով չի գնա․ Խ․Հարությունյան (տեսանյութ)

«Չեմ կարծում, որ անհնար է, այլ հարց է, թե ինչքանով հեշտ կլինի դա և ինչ գնով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից վերցնելու և Հայաստանին ու Ռուսաստանին բարեկամ որևէ երկրի վաճառու մասին հարցին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով խնդրին՝ ասել էր, թե մի շարք երկրներ դեմ են, որ երկաթգիծը Հայաստանից Նախիջևան մտնելուց հետո նորից անցնի մեր երկիր՝ արդեն Երասխով ու գնա Թուրքիա, քանի որ մեր երկաթուղային ողջ ցանցը գտնվում է ՌԴ-ի կոնցեսիոն կառավարման ներքո։ «ՌԴ դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ–ն, Կատարը»,- ասել էր վարչապետը։

Իսկ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը «անոնս էր այն մասին է, որ երկաթգիծը Երասխով երբևէ չի գնա», քանի որ Թուրքիան կառուցում է Ղարս-Իգդիր-Շարուր երկաթգիծը։

Նախկին վարչապետը նաև ասում է, որ հայկական երկաթգծերը կառավարող ռուսական ընկերությունը չի վերանորոգել քանդված հատվածներն այն պատճառով, որ ՀՀ կառավարությունն այդ հարցը նրա առաջ չի դրել։

Մանրամասները՝ տեսանյութում։