Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին

Փետրվարի 24-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վերջինիս ուղևորին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։