Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-24_09-01-52
A A
Պաշտոնական

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է

Փետրվարի 24-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև։
 
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։