Բացել լրահոսը Փակել լրահոսը
100_283640696
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսագիտական համալսարանն անցնում է հեռավար ուսուցման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որոշ ժամանակով կանցնի հեռավար ուսուցման՝ համավարակով պայմանավորված: Այդ մասին հայտում են բուհի կայքում:

«Կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։

Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են», - նշված է հաղորդագրության մեջ։