Բացել լրահոսը Փակել լրահոսը
գոռ
A A
Հասարակություն

Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:

Գոռ Վարդանյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել երկրորդ փուլով: Մարտի 1-ին ռեկտոր ընտրել հնարավոր չէր եղել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չէր հատել ձայների 50+1%-ի շեմը:

 

2020 հունվարի 1-ից Գոռ Վարդանյանը զբաղեցրել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոռեկտորի, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։