«Նոր Էջ»-ը 1000 երիտասարդի կյանքում նոր էջ է ուզում բացել
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարից մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Այն նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։
Նախագիծը աջակցելու է 18-30 տարեկան 1000 երիտասարդի, որոնք մասնակցել են մարտական գործողություններին։ Ինչպես նշում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, իրենք օգնելու են այս անձանց՝ վերաիմաստավորել սեփական ներուժն ու հնարավորությունները, ձեռք բերել հստակ հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու և կյանքին լիարժեք վերադառնալու նպատակով:
Տեղեկացնենք, որ նախագծի ֆեյսբուքյան էջին գրելով՝ կարելի է ստանալ ծրագրի մասին ավտոմատ պատասխաններ:
Համապատասխան հղումով անցնելուց դիմողը նշում է, թե որ ուղղությամբ է ցանկանում ներգրավվել ծրագրում՝ որպես մասնակից, գործատու, թե թրեյներ՝ լրացնելով իր անձնական տվյալները: Այնուհետեւ, ըստ Արփի Կարապետյանի, իրենց մասնագետները կապվում են նրա հետ։
Այս պահին տեղի է ունենում բաց միջոցառում «Նոր Էջ» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը հրավիրված են այն ընկերությունների ղեկավարները/ՄՌ մասնագետները, որոնք կիսում են ծրագրի տեսլականը և ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ և իրենց սոցիալական պատասխանատվությունը ցուցաբերել նման կարևոր խնդրի լուծման մեջ: