Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ընդդիմությունը պատրաստվում է գիշերել Բաղրամյան ևԴեմիրճյան փողոցներում (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները և Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները պատրաստվում են գիշերել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում։ Այս հորդորով քաղաքացիներին դիմեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Հորդորեց նաև ավելացնել վրանները և վստահեցրեց քիչ հետո լինելու են պայմաններ՝ գիշերը անցկացնելու համար․

 «Ես մնալու եմ, իմ ընկերները մնալու են, 10 հոգի լինի, 10 –ով կմնանք, 1000 լինի, 1000-ով կմնանք, սա օրենքի շրջանակներում շատ հստակ գործողություն է մեր անհնազանդությունը դրսևորելու»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ շենքը շրջափակելը քաղաքացիների բնական իրավունքն է, հայտարարեց Սաղաթելյանը․

«Բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք հակազգային, հակապետական և հակասահմանադրական գործունեություն են իրականացնում, պետք է շրջափակել և արգելել նրանց գործունեությունը»։

Ինչ վերաբերում է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, Սաղաթելյանն ասաց՝ չեն ակնկալում, որ բանակը գա միանա իրենց, այլ սպասում են, որ Օնիկ Գասպարյանը չի ենթարկվի ապօրինի հրամանագրին և կմնա իր տեղում։

Սաղաթելյանը դիմեց նաև ոստիկանությանը, հորդորեց սադրանքների չգնալ և կանգնել ժողովրդի և բանակի կողքին, ապա հայտարարեց․

«Այս խորհրդարան այլևս պատգամավոր չպետք է մտի։ Մենք տեղեկություններ ունենք, որ  բոլոր մարզերից ոստիկաններ են բերում քաղաք, տղե՛րք, մի՛ ենթարկվեք ապօրինի հրամանների»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների կողմից 10 օր շարունակ փակ է պահվում նաև Բաղրամյան պողոտան, այսօր փակել են նաև Դեմիրճյան փողոցը ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով։

Ընդդիմություլնը գնաց այս քային այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում դիմել ՍԴ և վիճարկել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը։