Բացել լրահոսը Փակել լրահոսը
արայիկ
A A
Պաշտոնական

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը․ Ա․ Հարությունյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
 
Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:
 
Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:
 
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»: