Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141309
A A
Պաշտոնական

Պատգամավորը՝ ԱԺ տարածքում ոստիկանական ուժերի կուտակումների ու դիպուկահարների ներկայության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նոյեմբերի 9-ի ահաբեկչության փորձից, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀԿ-ական եւ այլ անձանց միջեւ վարչապետի սպանության պլանավորման մասին ԱԱԾ-ի տարածած խոսակցության ձայնագրությունից, դրանից հետո ԲԴԽ նախագահի «մարտակոչից», դատավորների կողմից սպանության փորձ կատարածներին ազատ արձակելուց, 17+-ի անդամների կողմից բռնության եւ ահաբեկչական բնույթի կոչերից, հավաքի մասնակիցների կողմից պատգամավորների, քաղաքացիների, լրագրողների վրա ֆիզիկական հարձակումներից, այսօր պլանավորվող սադրանքների մասին ոստիկանության ստացած տեղեկություններից հետո օրինաչափ է, տրամաբանական եւ համաչափ ԱԺ տարածքում թե' ոստիկանական ուժերի կուտակումները, թե' դիպուկահարների ներկայությունը։

Բոլորը պետք է ընկալեն, որ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին հակասող եւ ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»։