Բացել լրահոսը Փակել լրահոսը
453px-Գյուղի_համայնապատկեր,Patara
A A
Պաշտոնական

16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում․ Մ․ Թանդիլյան

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆբ-ի իր պաշտոնական էջում գրել է․
 
«Տեղահանված մեր հայրենակիցներից 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում։
Կահավորումը և առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկան ապահովում ենք՝ տների բարեկարգմանը և ընտանիքների բնակեցմանը զուգահեռ։
Բնակարանային 1-ին փուլի ծրագիրը՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղական համայնքներում ապրելու, շարունակվում է»։