Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Պաշտոնական

Փրկարարները Սիսիան - Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից

Երեկ՝ փետրվարի 20-ին, ուշ երեկոյան Մ-2 ավտոճանապարհի Սիսիան - Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության, փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից․ երթևեկությունը կարգավորված է։