Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043697
A A
Քաղաքականություն

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
 

ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր: