Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Սամիր Հանդանովիչը 2-րդն է Իտալիայի Ա սերիայում խաղերի քանակով

Միլանի «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը Իտալիայի Ա սերիայում հանդես եկած երկրորդ արտասահմանցի ֆուտբոլիստն է, որը առաջնությունում անցկացրել է 500 խաղ:

Այդ իրադարձությունը տեղի է ունեցել անցած գիշեր կայացած «Լացիոյի» հետ խաղում: Միլանյան ակումբը հաղթելով 3:1 հաշվով, վաստակել է 50 միավոր և դարձել միանձնյա առաջատար:

Արտասահմանցի ֆուտբոլիստներից Ա Սերիայում բոլորից շատ հանդիպում անցկացրել է Միլանի  «Ինտերի» նախկին ավագ, արգենտինացի պաշտպան Խավիեր Ձանետին, որը մասնակցել է 615 խաղի: Սամիր Հանդանովիչն իր կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացևել է 616 հանդիպում:

Հավելենք, որ Իտալիայի Ա սերիայում 500 և ավելի խաղ անցկացրել են 15 ֆուտբոլիստ: Ռեկորդը պատկանում է «Յուվենթուսի» ներկայիս դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, որն իր անվան դիմաց գրանցել է 653 խաղ: