Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Տեր-Պետրոսյան2
A A
Պաշտոնական

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող եւ ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը եւ Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների եւ հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:
Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը եւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»: