Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը և Մարգարիտա Գասպարյանը Ավստրալիայում իմացան իրենց առաջին մրցակիցներին

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում, որը կմեկնարկի առաջիկա երկուշաբթի՝ փետրվարի 8-ին, հայտնի են դարձել առաջին փուլի զույգերը:

Տղամարդկանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնարկային խաղում կհանդիպի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ: Երկրորդ համար Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը սերբ Լասլո Ջերեն է:  

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը առաջին փուլում կմրցի կորտի տերերից մեկի՝ ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի հետ:

Կանանց մրցաշարում հանդես եկող մեր հայրենակից Մարգարիտա Գասպարյանը մեկնարկային խաղում կհանդիպի իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի հետ: Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի առաջին մրցակիցը գերմանուհի Լաուրա Զեիգեմունդն է: