Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակի Opera Euro Rapid արագ շախմատի մրցաշարին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 6-ին մեկնարկող Opera Euro Rapid արագ շախմատի մրցաշարին, որն անցկացվում է Շախմատային Չեմպիոնների Տուրի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է chess24 կայքը, մասնակից 16 շախմատիստները նախ շրջանաձև մրցակարգով կորոշեն լավագույն ութին, որոնք փլեյ-օֆֆում նոկաուտ ձևաչափով արդեն կպարզեն հաղթողին։

Տուրիրջանակում կայացած երկու փուլից հետո ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցնում է ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, որն վաստակել է վարկանիշային 91 միավոր։ Երկրորդ տեղում գտնվում է ամերիկացի Վեսլի Սոն՝ 62 միավոր, երրորդ տեղում՝ Լևոն Արոնյանը՝ 60։

Մեր շախմատիստը մրցաշարը կսկսի չինացի Դին Լիժենի հետ պարտիայով։ Երկրորդ տուրում նա կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, իսկ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիան կկայանա վերջին՝ 15-րդ տուրում։