Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի «Օլիմպավանում»

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 5-16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի «Օլիմպավանում»: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: 

Մեր թիմն այժմ նախապատրաստվում է Բուլղարիայում անցկացվող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի որոշմամբ հավաքին կմասնակցեն 17 բռնցքամարտիկ:

Հավելենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 15-27-ը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ծաղկաձորում, որին մասնակցել էին 24 մարզիկ: