Բացել լրահոսը Փակել լրահոսը
142403264_5321739061184513_7535069308999816020_o
A A
Պաշտոնական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․
 
Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։
 
ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվեց հուշագիր:
Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։
 
Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։
 
Հայկական պատվիրակությունը նաև այցելեց «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն: