Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար․Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկելով մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործնեության մասին հաղորդումը՝ նշել է, որ ազատությունից զրկված անձանց 50-ից ավելի տոկոսը կալանավորված անձինք են։ «Սա փաստում է այն մասին, և ուղիղ է փաստում, որ, ըստ էության, կալանքը կիրառվում է որպես պատժիչ գործիք, այլ ոչ որպես հանցավորության դեմ պայքարի կամ կատարած ենթադրյալ հանցանքը բացահատելուն ուղղված արդյունավետ միջոց»,- ասել է պատգամավորը։

Ա. Մինասյանն անդրադարձել է Տավուշի մարզում ընդվզումների ժամանակ կալանավորված անձանց, որոնցից երկուսի կալանավորման համար հիմք հանդիսացած փաստերն ապշեցուցիչ է համարում։ «Նրանցից մեկը՝ Արմեն Ալլավերդյան է, ում հայրը հաշմանդամ է և հաշմանդամության պատճառը 1992 թվականին պաշտպանական դիրքերում ստացած վնասվածքն է եղել։ Արմենը նաև 2020 սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը զորակոչվել և իրականացրել է իր մարտական ծառայությունը, նաև 25-օրյա վարժանքների է մասնակցել։ Գիտե՞ք Արմենին ներկայացված «մեղադրանքը» ո՞րն է։ Երկրապահ կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան մխրճվում է քաղաքացիների մեջ, և «անկողմնակալ» դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների մոտ Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին։ Ու հետաքիքիրն այն է, որ Արմենին կալանավորում են և քննիչը ներկայացնում է ոչ ավել, ոչ պակաս երկու ամիս, դատարանն էլ իբր լավություն է անում և մեկ ամիս է տալիս։ Արմեն Ալավերդյանն իր խնամքի տակ անչափահաս երեխաներ և հաշմանդամ հայր ունի, որ հայրենիքի պաշտպանության համար է ստացել էդ հաշմանդամությունը։ Ուղղակի աբսուրդ է անձին կալանքի տեսքով անազատության մեջ պահել՝ նման հիմքով»,- նշել է Ա. Մինասյանը։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support