Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուրախացեք, ուրախացեք․ թուրքը գալիս է․ պատգամավոր (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում լրագրողների հետ զրույցում տեղի ունեցող սահմանազատման - սահմանագծման գործընթացն ապօրին է համարել։ «Մարդիկ այստեղ հարյուրամյակներով ապրել են, նրանք իրենց սահմանը գիտեն։ Կադաստրի հիսունից ավելի վկայականներ միայն իմ մոտ կան, ու մարդկանց սեփականությունը հանձնվում է Ադրբեջանին»,- նշել է պատգամավորը։

Գ. Դանիելյանը նշել է, որ մարդիկ պետք է կանգնեն գյուղացիների կողքը, սահմանապահների, ճշմարտության կողքը, այլ ոչ թե ստի ու կեղծիքի, Հայրենիքը հանձնողի, երկիրը մատաղ անողի կողքը։ «Վաղը, մյուս օրը ադրբեջանցիներն ուզում են սաֆարովներ բերեն բնակեցնեն Կիրանցում, ի՞նչ են անելու։ Բերելու են կանգնեցնեն, որ Սաֆարովի մատը փուշ չմտնի՞։ 7-րդ դարի եկեղեցին չափագրում են, որ թուրքը գա նստի։ Սա արժանապատվության հարց չի՞, մեր թասիբի, նամուսի հարց չի՞»,- ասել է պատգամավորը, ում մուտքը Կիրանց փակված է ոստիկանական ստվար շարքով։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support