Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը թող որոշում կայացնի՝ Տավուշի մարզկենտրոնն Իջեւան քաղաքից տեղափոխի Կիրանց․Գ․ Նազարյան (տեսանյութ)

Մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գ. Նազարյանը՝ Կիրանցում լարվածությունը մաղմելու համար կառավարությանն է ներկայացրել խնդրի լուծման իր տարբերակը։
«Որպեսզի կիրանցին իրեն անվտանգ զգա ես առաջարկում եմ, որպեսզի կառավարությունը որոշում կայացնի և Տավուշի մարզկենտրոնն Իջևան քաղաքից տեղափոխի Կիրանց։ Դա կօգնի և բնակավայրի զարգացմանը, և կիրանցեցիներն էլ համոզված կլինեն, որ ապրում են այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի Հանպապետության կառավարության մի մասը»,- նշել է պատգամավորը։
«Մենք բոլորս խաղաղության կողմնակիցներ ենք, չեմ կարծում էստեղ գտնվի մի բանական մարդ, որը պատերազմի և հավերժ լարվածության կողմնակից լինի։ Բայց եկեք այդ խաղաղությանը հասնենք այնպես, որ կիրանցի բնակիչն էս պրոցեսից բավարարված լինի և ոչ թե հոգեկան ցնցումների մեջ ընկնի»,-ասել է Գ. Նազարյանը։