Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zidan
A A
Սպորտ

Զինեդին Զիդանը մի քանի ամիս չի շփվում թիմի ֆուտբոլիստների հետ

Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում 3-րդ դիվիզիոնի «Ալկոյանո» թիմից կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհել են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պահվածքից։

Ինչպես նշում է Marca թերթը, ֆրանսիացի մասնագետը 2-3 ամիս է չի շփվում թիմի մի շարք խաղացողների հետ։ Ըստ աղբյուրի, արդեն մոտեցել է Զինեդին Զիդանի հեռանալու պահը, քանի որ ֆուտբոլիստներն այլևս չեն ընդունում և կյանքի կոչում նրա գաղափարները։

Նշենք, որ «Ռեալը» վերջին յոթ օրում կրել է երկրորդ անընդմեջ  պարտությունը։ Մինչ այդ մադրիդցիները Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում 1։2 հաշվով զիջել էին «Աթլետիկին»։