Բացել լրահոսը Փակել լրահոսը
137551
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ։ 

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից՝ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ընդգծվել է առկա տվյալներն ամբողջացնելուց հետո համապատասխան իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը։
 
Խորհրդակցությանը մասնակցում էին Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։