Բացել լրահոսը Փակել լրահոսը
641984632_1365287512309297_9024062667365891837_n
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալի հետ

Փետրվարի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում՝ Ֆինանսների քարտուղարի փոխտեղակալ Ռեբեկա Բըրչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Դեսպանն ու Ռեբեկա Բըրչը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացման և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ամրապնդման շուրջ։