Բացել լրահոսը Փակել լրահոսը
640397464_1365078765663505_3834933930889328622_n
A A
Պաշտոնական

Վաշինգտոնում տեղի է ունեցել կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Փետրվարի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
 
Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
 
Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղերձը ներկաներին փոխանցեց ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան Արմեն Տեփանյանը։ Ելույթով հանդես եկավ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։
 
Ամերիկյան կողմից ելույթներով հանդես եկան ԱՄՆ Պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Քեֆլին Հիշ-Էքքլսը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությունից գեներալ Փոլ Շնայդերը։
Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներ, Պատերազմի քարտուղարության և Միացյալ շտաբի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։