Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արդարադատության նախարարություն
A A
Հասարակություն

Արդարադատության նախարարությունը տնտեսված գումարն է ուզում

 Արդարադատության նախարարության աշխատակիցների քանակը ավելացել է 30-ով՝ պայմանավորված թվայնացման գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ:

Սակայն լրացուցիչ 30 աշխատողի վարձատրության նպատակով 2026 թվականին պետական բյուջեով գումար նախատեսված չէ։

Հաշվարկվել է աշխատավարձային ֆոնդը կազմում է 8,864,128 դրամ, իսկ տարեկան լրացուցիչ անհրաժեշտ է 133,288.4 հազ. դրամ, որից 115,316.9 հազ․ դրամ «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» և 17,971.5 հազ․ դրամ՝ «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ»։

Արդարադատության նախարարությունը պարզել է, թե որտեղից կարելի է այդ գումարը գտնել: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 35 հաստիքային միավորը կրճատվել է, ուստի տնտեսումը կազմում է 140,176․1 հազ․ դրամ։

Հաստիքային միավորների կրճատման հետեւանքով տնտեսված եւ առաջարկվող վերաբաշխմանը ուղղվող գումարի տարբերությունը՝ 6,887․7 հազ․ դրամը, նախատեսվում է ուղղել քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտվող ծառայողների վարձատրությանը։

Կրճատված 35 հաստիքներից 9 աշխատակից գտնվում է կադրերի ռեզերվում: Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Այն Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է որպես չզեկուցվող: