Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական

Տեխնիկական խափանում՝ Երևանի մետրոպոլիտենում. աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում

Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են.

«Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։

Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»: