Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց (տեսանյութ)

 
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը փոխեց Վահագն Չախալյանի խափանման միջոցը' կիրառելով տնային կալանք։  Դատարանը պարզաբանեց, որ  նա իր տանը չի կարող ընդունել այլ անձանց։ Մինչ որոշման հրապարակումը,  Վահագն Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ տնային կալանքը ընդունելի չէ իրենց դեպքում։ Քանի որ Վահագն Չախալյանի ընտանիքը տունը կորցնելու վտանգի առջեւ է կանգնած: Դատական նիստը շարունակվում է։ Դատարանը պետք է քննարկի նաեւ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Վերջինս գտնվում է տնային կալանքի տակ։