A
A
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարացվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց եւս երեք ամսով:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ հիմքերը դեռ չեն վերացել, ուստի Արթուր Սարգսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառվել:
Պաշտպան Արամ Վարդեւանյանը մինչ որոշման հրապարակումը իր խոսքում նշեց, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, բացակայելու արգելք, վարչական վերահսկողություն, սակայն տնային կալանքը որպես խափանման միջոց դատարանը պետք է վերացվի:
Իսկ Արթուր Սարգսյանը հավելեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ այն քաղաքական հետապնդում որակեց: «Նպատակն է ոչ թե արդարադատությունն է, այլ իմ քաղաքակյան գործունեության կասեցումը»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Գործով անցնում են 18 անձինք: Նրանք մեղադրվում են իշխանությունը զավթելու եւ ահաբեկչության մեջ: 18 անձանցից միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կմնա կալանավայրում: Մյուսների դեպքում կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ: