A
A
Ոստիկաններին նկատելով՝ մեքենայի պատուհանից նետել էր թմրամիջոցով փաթեթը
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այնթապ գյուղի բնակիչ՝ 42 և 44 տարեկան երկու տղամարդ պահում և օգտագործում են թմրամիջոց, և տվյալ պահին «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով գտնվում են գյուղի 12-րդ փողոցում:
Այնթապ գյուղի նշված հասցեում նկատելով ոստիկանության ծառայողներին՝ 44-ամյա տղամարդը մեքենայի պատուհանից նետել էր պոլիէթիլենային փաթեթ և դիմել փախուստի։
42-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ պատուհանից նետված փաթեթում մարիխուանա է, նաև մեքենայում կան մարիխուանայի փաթեթներ:
«ՎԱԶ 2107»-ի պատուհանից նետված փաթեթում հայտնաբերվել է 14,5 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 44-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: