Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «արժանապատվության երթ». ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» է իրականացնում Երևանում։ Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Մինչ երթի մեկնարկը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհաբյանը հայտարարեց՝ առաջիկայում «Հիշատակի եւ տոների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դնելու շրջանառության մեջ, որտեղ առաջարկելու է նոյեմբերի 10-ը հռչակել հայրենադավության կամ դավաճանության օր․

«Նիկոլ Փաշինյանը մեզանից գողացավ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը, ուրեմն նոյեմբերի 10-ը, երբ ծնկի բերվեց Արցախը Ալիեւի առջեւ, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր»,-ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանի արածը տղամարդու քայլ է, Զոհրաբյանն ասաց. «Ես անկեղծ ասած, զարմանում եմ, որ մարդիկ, հատուկ շերտեր փորձում են ՌԴ նախագահի շատ պարզ ու հստակ արված հայտարարության տակ այլ շերտեր տեսնել: Ըստ իս, Պուտինի ասածը հստակ էր, որ այս կապիտուլյացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ես հասկացել եմ, որ հեռանալու դեպքում իրեն եւ իր թիմին կտրվեն անվտանգության երաշխիքներ»։

Զոհրաբյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կրում է պատասխանատվություն տեղի ունեցածի համար, բայց թե ինչով է դա արտահայտվելու, հայտնի չէ․

«Պատասխանատվություն կրելը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանը մեր արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է եւ պետք է րոպե առաջ հեռանա»:

Պատգամավորը պնդեց՝ ամեն ինչ պետք է անել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, որից հետո կլինի անցումային կառավարություն․ «Այդ կառավարությունը կփորձի լուծել մի քանի կարեւոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձն է: Կարեւորագույն հարց է նաեւ փրկել այն, ինչը հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից: Մենք տեսանք Ադրբեջանի պատրաստած ռեպորտաժը, որտեղ Սոթքի մի հատվածի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Հիմա սպասում ենք իշխանության հայտարարությանը, թե այս պահին Սոթքի հանքավայրի քանի տոկոսն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայատարարեց, որ այս երթի ընթացքում դիտարկումներ են անում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առումով, վերջինս նշեց, որ իրենց դիտարկումներով՝ վերջին շրջանում լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք է դրսևորվում։ Խաչատրյանն ասաց՝ դիմել են ոստիկանությանը, որպեսզի վերջիններս փոխհատուցեն «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կոտրված տեսախցիկի համար։

«Նիկոլ, դավաճան» և այլ վանկարկումներով երթի մասնակիցները շարժվում են դեպի հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ։