Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff naxagah
A A
Սպորտ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հանդիպել է Յուրի և Դենիս Ջորկաեֆֆ եղբայրների հետ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Աշխարհի 1998թ և Եվրոպայի 2000թ չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆն այժմ հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը: Դենիս Ջորկաեֆֆը, ով ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է, համարվում է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը: 

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ: Վերջում ՀՖՖ նախագահը Յուրի Ջորկաեֆֆին նվիրել է Հայաստանի հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ: