Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը 6-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, ավանդույթի համաձայն ամսվա առաջին օրը հրապարակում է դասակարգման նոր աղյուսակները:

Դասական շախմատի տղամարդկանց աղյուսակը վստահ գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը ունի 2862 միավոր: Նրան հաջորդում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 2823 միավոր:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 2781 վարկանիշային միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ընդամենը երեք միավորով է ետ մնում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուց և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Աշխարհի առաջատար 100 շախմատիստների աղյուսակում ընդգրկված են Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 2682 միավորով զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը: Հրանտ Մելքումյանը 78-րդն է ՖԻԴԵ-ի աղյուսակում (2663 միավոր), իսկ Կարեն Հ. Գրիգորյանը՝ 96-րդը (2651):

Արագ շախմատի հարյուրակում Հայաստանից տեղ են զբաղեցնում 4 շախմատիստ.

  1. Մագնուս Կառլսեն՝ 2881 միավոր
  2. Լևոն Արոնյան՝ 2778
  3. Հրանտ Մելքումյան՝ 2686
  4. Սերգեյ Մովսեսյան՝ 2677
  5. Վլադիմիր Հակոբյան՝ 2668

 

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակ.

  1. Հիկարու Նակամուրա՝ 2900 միավոր
  2. Լևոն Արոնյան՝ 2739
  3. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2669
  4. Զավեն Անդրիասյան՝ 2646

 

Կանանց շախմատի վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրակում ընդգրկված են Հայաստանի 3 ներկայացուցիչ.

  1. Հոու Յիֆան՝ 2658 միավոր
  2. Էլինա Դանիելյան՝ 2407 
  3. Աննա Սարգսյան՝ 2402
  4. Լիլիթ Մկրտչյան՝ 2388

 

Մեր երեք շախմատիստուհիները ներկայացված են նաև արագ և կայծակնային աղյուսակներում: