Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1.12.
A A
Սպորտ

Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշներ՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջնորդությամբ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը դեկտեմբերի 12-18-ը կայանալիք Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հանդես կգա 9 ըմբիշով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Հայաստանի պատիվը կպաշտպանեն հետևյալ ըմբիշները՝ 55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» անցկացնում է ուսումնամարզական հավաք: Դրան մասնակցում են 32 ըմբիշ: