A
A
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։
Վերջինս նշեց՝ մարզպետը հրաժարականի դիմումը գրել է, բայց շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ չկա Կառավարության համապատասխան որոշում։ Պատճառների մասին Ավագյանը մանրամասներ չհայտնեց։
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։