A
A
«Մեր երեխաները վտանգված են». ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպում են Պաշտպանության նախարարի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարության մոտ են հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները, նրանք պահանջում են իրենց երեխաներին վերադարձնել Հայաստան, պնդում են որ իրենց երեխաները Արցախում անմարդկային պայմաններում են գոյատևում։ Ծնողներից մի քանիսն այս պահին հանդիպում են Պաշտպանության նախարարի հետ, դրսում հավաքված են մյուս ծնողները։
Նրանք պնդում են, որևէ տեղ ամրագրված չէ, որ հայկական բանակը պետք է մնա Արցախում, ըստ նրանց՝ տղաների՝ Արցախում մնալը եռակողմ համաձայնագրի խախտում է, հարց են բարձրացնում, թե ումից պահանջեն իրենց երեխաների անվտանգությունը։