Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anastasia
A A
Սպորտ

Անաստասյա Գալուստյանը չի մասնակցել Մոսկվայի մեծ մրցանակի վերջին փուլին (տեսանյութ)

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասյա Գալուստյանը չի կարողացել մասնակցել Մոսկվայի գեղասահքի մեծ մրցանակի՝ Rostelecom Cup 2020-ի ազատ ծրագրին և դուրս է մնացել պայքարից։ Այդ մասին հայտնում է ռուսական 1-ին հեռուստաալիքի կայքը։

Կարճ ծրագրից հետո մեր մարզուհին 52,06 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված բաց է թողել ազատ ծրագիրը։

Ինչպես խոստովանել է Անաստասյա Գալուստյանը, մրցումներից առաջ ինքը չի կարողացել նորմալ պատրաստվել, քանի որ կորոնավիրուսի կարանտինի պատճառով երկու շաբաթով փակ է եղել այն սահադաշտը, որտեղ նա մարզումներ է անցկացնում։