Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Դանիլ Մեդվեդևը կրկնել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ռեկորդը (տեսանյութ)

Ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը դարձավ երկրորդ թենիսիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացավ հաղթել աշխարհի առաջին երեք ռակետներին:

Պրոֆեսիոնալ թենիսիստների միության տարևերջյան մրցաշարում աշխարհի 4-րդ ռակետը նախ խմբային փուլում հաղթել է վարկանիշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչին: Կիսաեզրափակիչում նա պարտության է մատնել երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ եզրափակիչում՝ 3-րդ համար, ավստրիացի Դոմինիկ Տիմին:

Այդպիսով, Դանիլ Մեդվեդևը կրկնել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի ռեկորդը, որը 2007 թվականին Մադրիդի մրցաշարում նույնպես հաղթել էր աշխարհի առաջին երեք ռակետներին: Հավելենք, որ ռուսաստանից թենիսիստը հաղթելով իր բոլոր հինգ մրցակիցներին, առաջին անգամ նվաճեց ՊԹՄ-ի տարևերջյան չեմպիոնի կոչումը: