Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Skilling Open. Լևոն Արոնյանն այսօր կմրցի Մագնուս Կառլսենի և ադրբեջանցի մրցակցի հետ

Առցանց անցկացվող Skilling Open շախմատի խոշոր մրցաշարում կայացել են առաջին 5 տուրերը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մրցաշարը մեկնակեց երկու հաղթանակով՝ պարտության մատնելով վիետնամցի Լիեն Լեին և հնդիկ Սանթոշ Վիդիտին: Սակայն 3-րդ տուրում նա պարտվեց ամերիկացի Վեսլի Սոյին, իսկ ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի և Յան Նեպոմնյաշչու հետ ոչ-ոքի խաղաց: 

Առաջին հինգ տուրում վաստակելով 3 միավոր, մեր շախմատիստն այժմ Վեսլի Սոյի, Յան Նեպոմնյաշչու և Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 4-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է նիդեռլանցի Անիշ Գիրին, որն ունի 4 միավոր: Նրանից կեսական միավորով ետ են մնում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոն: 

Այսօր կկայանան 6-10-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սպիտակներով կմրցի Մագնուս Կառլսենի հետ, ապա ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, Դավիդ Անտոն Գուիխարոյի, իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի և Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիաները անցկացվում են 15+10 ձևաչափով: