Իշխան Սաղաթելյանին ու Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ քննչական ծառայություն հրավիրված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք առաջադրվեց: Այս մասին հայտնեցին նրանք՝ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում: Արթուր Վանեցյանն ասաց, որ մեղադրանքն անհիմն է.
«Սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»:
Նա կոչ արեց ժամը 18-ին գալ Ազատության հրապարակ հանրահավաքի: Նախքան ՀՔԾ մտնելն Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չգիտի ինչի համար են իրեն հրավիրել Հատուկ քննչական ծառայություն, իր հասկանալով՝ մեղադրանք առաջադրելու:
«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց նա լրջորեն սխալվում է, որովհետեւ չի կարող այդպես լինել, սա հայրենիքի փրկության պայքար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ ինչ ուզում են՝ անեն, նույնիսկ, եթե ձերբակալեն, դատեն: Անդրադառնալով վարչապետի հրապարակած երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզին, ասաց՝ ուզում եմ հասկանալ ի՞նչ չի արել Նիկոլ Փաշինյանը, որ հիմա ուզում է անել.
«Ինքն ուներ 2,5 տարի ժամանակ, որպեսզի երկրում ե՛ւ բարեփոխումներ անելու ե՛ւ բարեկեցիկ ու պաշտպանված երկիր ստեղծելու համար: Ինքը ձախողել է, որեւէ հաջողություն չի արձանագրել, բայց արձանագրել է մեծ պարտություն, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր եւ իր գործունեության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքը: Հիմա եւս վեց ամիս ինչի՞ համար է ուզում, ինչ ունի հանձնելու, որ չի հանձնել»:
ՀՔԾ էր հրավիրվել նաեւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Նա, նույնպես կարծում էր, որ իրեն հրավիրել են մեղադրանք առաջադրելու:
«Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ինչ ասես կարելի է սպասել, այնպես որ ոչինչ պետք չէ բացառել, կարող է Քենեդիի սպանության համար էլ փորձեն մեղադրել»:
Ըստ պարոն Մինասյանի, արդեն մեկ անգամ ոչ իրավաչափ է ճանաչվել ձերբակալումը.
«Այդ հոդվածն ընդհանրապես կիրառելի չէ: Ես կարծում եմ, որ ապօրինություններն այնքան ցցուն են, որ թե՛ Սասուն Խաչատրյանը որպես ՀՔԾ տնօրեն, թե՛ գլխավոր դատախազը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը»: Վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի առնչությամբ էլ արծվիկ Մինասյանն ասաց՝ ես նրա որեւէ խոսքի արդեն լուրջ չեմ վերաբերվում. «Նրա դրական խոստումներից ո՞ր մեկն է իրականացել, ոչ մեկը: Նա փորձում է դրանով քաղաքացիական լապշա պատրաստի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով