Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չենք տարհանել գորգերը, որովհետև չէինք մտածում, որ Շուշին կարող է ընկնել (տեսանյութ)

«Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի մասնաճյուղի աշխատակիցները, երբ տարհանվել են քաղաքից, մտքներով անգամ չէր անցնում, որ այլևս չեն կարողանալու վերադառնալ։ Արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով անցել է ադրբեջանական ուժերի հսկողության տակ։

«Ինչու չենք տարհանել, որովհետև Շուշի քաղաքը Արցախի ամենաանվտանգ վայրն էինք համարում և մտքներովս չէր անցնում, որ Շուշին կարող է ընկնել։ Որևէ մեկը ցանկություն չուներ մի բան հանել իր տնից, էլ ուր մնաց բիզնեսի մասին մտածեր», - ասում է «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Այն սակավաթիվ գորգերը, որ հասցրել են դուրս բերել Շուշիի արտադրամասից, նաև Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերի շուրջ 20 ձեռագործ գորգ, ընկերության տնօրինությունը Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի իր սրահում հիմա զեղչով վաճառքի է հանել, որպեսզի հասույթը տրամադրի ընկերության աշխատակիցներին, որոնք արդեն երկու ամիս է աշխատավարձ չեն ստացել։