A
A
Մարտակերտը չլքած 89-ամյա պապը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին89-ամյա Ռաֆիկ Հարությունյանը ռազմական գործողությունների ընթացքում Մարտակերտում է եղել։
Չի լքել քաղաքը, թեեւ հարեւանները մեկնել էին Երեւան։ Մենակ է ապրում, կինը մահացել է, աղջիկներն էլ հարս են գնացել Ռուսաստան։ Ինքը ծնունդով Մարտակերտից չէ, իր հայրենի գյուղը 1992թ պատերազմում է Ադրբեջանը գրավվել։
Ցույց է տալիս քաղաքի ավերածությունները, նաեւ վստահություն հայտնում, որ վերականգնելու են։ Թեեւ վստահ չէ, որ շատերը կցանկանան ապրել այլեւս Մարտակերտում, երբ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցին է լինելու։ Հրաժեշտից առաջ ասում է՝ կգաք, կգաք մեր Ղարաբաղը, ձեր ցավը տանիմ։
Մանրամասները՝ տեսանյութում