Բացել լրահոսը Փակել լրահոսը
5-10
A A
Քաղաքականություն

«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ «համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ»

Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ֆբ-ի իր էջում գրել է․

«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։