Բացել լրահոսը Փակել լրահոսը
duq-rmbako-eq-hivandanocnery-x-n194249-1
A A
Քաղաքականություն

«Դուք թիրախավորում եք խաղաղ բնակչությանը». BBC-ի հարցը՝ Ալիեւին (տեսանյութ)

BBC-ի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի ընթացքում լրագրողը ներկայացրել է փաստեր, որոնք Ալիևը չի կարողացել մեկնաբանել և ստիպված որակել է որպես «ֆեյք նյուզ»։ 

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը:

«Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը:

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

- Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:

- Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:

- Այո, ինչո՞ւ` ոչ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է, որ այո: