Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 3.11.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստան - Բուլղարիա հանդիպումները կրկին հետաձգվել են

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների հանդիպումները Եվրոպայի առաջնությունում կրկին հետաձգվել են և կկայանան դեկտեմբերին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երկու հավաքականների միջև հանդիպումները պետք է կայանային Բուլղարիայի Վառնա քաղաքում, նոյեմբերի 5-ին և 8-ին: Սակայն հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ (խմբային փուլի Ռուսաստան - Հայաստան/Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին), փլեյ-օֆֆ փուլի Հայաստան - Բուլղարիա հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին: