Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kamo
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը՝ Ղազախստանի չեմպիոն (տեսանյութ)

Ալմաթիի «Կայրաթ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ժամանակից շուտ նվաճել է Ղազախստանի չեմպիոնի կոչումը։

Այսօր այդ երկրի առաջնության 17-րդ տուրում կայացած խաղում ալմաթացիները սեփական դաշտում 3։1 հաշվով պարտության են մատնել «Օրդաբասիին» և վաստակելով 44 միավոր, անհասանելի են դարձել մնացած մրցակիցների համար։ Մեր ֆուտբոլիստը մասնակցել է հանդիպմանը և թիմին օգնել է տոնել հերթական հաղթանակը։

Ի դեպ, «Կայրաթը» ընդհատեց վերջին վեց տարիների անփոխարինելի չեմպիոն «Աստանայի» հաղթարշավը։ Ալմաթյան ակումբը Ղազախստանի առաջնությունում վերջին անգամ նման հաջողության հասել էր 16 տարի առաջ, 2004 թվականին։