Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էգոյանը կգա Երեւան

Մշակույթ

7-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11-18-ը Երևանում:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից` այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն։ Մրցութային ծրագիրը կպահպանի արդեն հայտնի ձևաչափը. 3 մրցութային ծրագրերում` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական ֆիլմերի և Հայկական համայնապատկեր, կմրցեն լավագույն աշխատանքները։

Այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբլեյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաև կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը։

Հոբելյանի առթիվ լույս կտեսնի նաև Ալբերտ Յավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաև նրա հուշերը։

Հայկական կինոյի արժևորմանն են ուղղված նաև 2 սփյուռքահայ ռեժիսորների հոբելյաններին նվիրված հատուկ ծրագրերը` Անրի Վեռնոյ - 90 և Ատոմ Էգոյան - 50։ «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահ, կանդահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ։

Այս տարի եւս փառատոնի շրջանակներում կկայանան համաշխարհային կինոյի մի քանի անվանի ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կանցկացվի առանձին ռուսական ծրագիր` նվիրված Հաղթանակի 65-ամյակին։