Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլային բեմադրություն Միլանում՝ «Ռոմայի» և Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ

Հռոմի «Ռոման» կամային բարձր հատկանիշների հաշվին կարողացավ Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրում ոչ-ոքի խաղալ մրցաշարի միանձնյա առաջատար «Միլանի» հետ:

Միլանի «Սան Սիրոյի» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը երեք անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն հյուրերը նույնքան անգամ վերականգնեցին հավասարությունը: Արդյունքում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3:3: 

Միլանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, որն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 3 խաղում արդեն խփել է 6 գոլ:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Մասնագետները նրա խաղը գնահատել են 6,5 բալով:

«Միլանն» առաջին կորուստը կրեց այս մրցաշրջանում, սակայն դեռևս 13 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: «Ռոման» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 8 միավոր և հավասարվեց 8-րդ տեղում գտնվող «Վերոնային»:

Հաջորդ հանդիպումը հռոմեական ակումբը կանցկացնի արդեն հոկտեմբերի 29-ին: Այդ օրը «Ռոման» Եվրոպայի լիգայի 2-րդ տուրի խաղում կհյուրընկալի Սոֆիայի ԲԿՄԱ-ին: