Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց և ամրապնդվեց 1-ին տեղում, իսկ «Լոռին» հավասարվեց «Արարատին»

Այսօր կայացան VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի երեք հանդիպում:

Մրցաշարի առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին», վաստակեց 13 միավոր և ամրապնդվեց առաջին տեղում: Նրան հաջորդող Երևանի «Արարատը» Վանաձորում նվազագույն հաշվով պարտվեց տեղի «Լոռի ՖԱ»-ին՝ 0:1: Վանաձորյան ակումբը վաստակեց 9 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերը զբաղեցնող «Արարատին» ու «Վանին»:

Օրվա երրորդ խաղում առաջնության ետնապահ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում մրցեց «Ալաշկերտի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1, ընդ որում տանտերերին հերթական պարտությունից փրկեց հյուրերի ֆուտբոլիստ Տոմիչի անվան դեմ գրանցված ինքնագոլը: «Ալաշկերտը» վաստակելով 9 միավոր, հավասարվեց վերը նշված երեք թիմերին, իսկ «Շիրակը» երկրորդ միավորը ձեռք բերեց ընթացիկ մրցաշրջանում:

Հաջորդ՝ 10-րդ տուրը, տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը: